Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ-204

Այսօր հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է։ Ձեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր դեպք նրա կյանքից՝

Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա տաղանդը, փորձում է նրան՝ ասելով.

-Ուսումնարանի առաջին հարկում կա մի ջրավազան, գնա՛ և այնտեղից դույլով ջուր բեր:

Այվազովսկին գնում տենում է, որ ջրավազանն իրականում պատի վրա նկարված նկար է: Նա այդ ջրավազանի նկարի վրա ավելացնում է «ջրի» մեջ խեղդվող շուն և առանց ջրի գնում տնօրենի մոտ՝ դատարկաձեռն վերադառնալու համար արդարանալով՝ «Ավազանի մեջ շուն կար. ջուրը կեղտոտ էր, չբերեցի»: Վարպետը գնում-տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շանը ու նրան ընդունում իր մոտ սովորելու:
Վայոց ձորի մարզային գրադարանում առկա են հանրահայտ ծովանկարչի մասին պատմող գրքեր՝
? Մինաս Սարգսյան՝ «Հովհաննես Այվազովսկի»
?Մինաս Սարգսյան՝ «Մեծ ծովանկարչի կյանքը»
?Վագներ Լ.՝ «Այվազովսկու կյանքը»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով