ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ
Օրերս Վայոց ձորի մարզային գրադարանը հյուրընկալել էր Զառիթափ համայնքի գրադարանավար Օվսաննա Սեդրակյանին։Գրադարանավարները սիրով նրան ծանոթացրեցին մարզային գրադարանի ընդհանուր ֆոնդին, գրքերի գրանցմանը և օտարմանը գրքամատյաններից, աշխատանքային օրագրին, ընթերցողական քարտերին, գրքային ցուցահանդեսներին, գրադարանային միջոցառումների կազմակերպման աշխատանքներին։