ՄԻ ԿՏՈՐ ՎԱՅՈՑ ՁՈՐ❤️

Վայոց աշխարհ, գեղատեսիլ Վայոց ձոր,
Վանքեր բազում՝ ժայռակերտ ու վիմափոր…
Վայոց ձորը բնակավայր է եղել քարեդարյան ժամանակներից։
Վայոց ձորի մարզի անվանումը կապված է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի համանուն գավառի անվան հետ (քանի որ մարզի ներկայիս սահմանները գրեթե նույնությամբ համընկնում են գավառի տարածքի հետ)։
«Վայոց ձոր»-ը «Վայքի ձոր» տեղանվան գրաբարյան տարբերակն է։ «Վայոց ձոր» նշանակում է «Վշտերի ձոր»։ Այս տարբերակը մեկնաբանությունը կապված է Վայոց գավառի գլխավոր քաղաքում՝ Մոզում 735 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ, որի ժամանակ զոհվում է շուրջ 10 հազար մարդ։
Վայոց ձորը հարուստ է հուշարձաններով, որոնց մեծ մասը կառուցվել են բնակավայրից հեռու բարձր լեռներում կամ խոր ձորերում ։
Շարունակելի…
Աղբյուր՝ Սամվել Հակոբյանի «Վայոց ձորի մարզ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով