ՇՐՋԱՅՑ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին Արտաբույնքի հիմնական դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները։
Երեխաները շրջայց կատարեցին գրադարանում, լսեցին մեր հեքիաթասաց մորաքրոջ պատմած «Ամենապիտանի բանն աշխարհում» առակը, դիտեցին գրադարանի մասին պատմող տեսանյութ, խաղացին «Ճիշտ և սխալ խաղը»՝ ծանոթանալով գրադարանից օգտվելու կանոններին։
Խոստացան շատ կարդալ և հաճախակի այցելել մարզային գրադարան։




