ՈՒԳԻ ԵՎ ՌՈՒԳԻ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ
«Ուգի և Ռուգի երկվորյակները» շարքի այս առաջին գրքում նրանք պատմում են գյուղում իրենց անցկացրած օրերի մասին։ Մեծերի և փոքրերի համատեղ յուրացնելու համար նախատեսված ճանաչողական, հետաքրքրաշարժ, ուսանելի սույն ժողովածուն ներառում է Հովհ.Թումանյանի 54 ստեղծագործություն, որոնք տպագրվում են տարբեր տարիների հրատարակումներից։ Երեխայի հետ զբաղվելիս ցանկալի է կարդալ և քննարկել ամեն անգամ մեկ կամ երկու ստեղծագործություն, անգիր սովորեցնել բանաստեղծությունները, հնարավորության դեպքում՝ փորձել բեմականացնել կարճ ստեղծագործությունները, կատարել հանձնարարությունները, խաղալ այն խաղերը, որոնցով իրենց օրերն են անցկացրել երկվորյակներն ընկերների հետ։