Երեքշաբթի, 16 Հուլիսի, 2024
Արի գրադարան

ՈՒՍՈՒՑԻՉ-ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Անքակտելի է գրադարան-դպրոց, գրադարանավար-ուսուցիչ կապը, ինչի արդյունքում գրադարանն ունենում է ողջ օրը գրադարանում անցկացնող, օրական մի քանի անգամ կամ ամեն օր գրադարան այցելող ընթերցողներ, իսկ ուսուցիչը հնարավորություն է ունենում աշակերտներին ծանոթացնել նորագույն գրականությանը, հետաքրքրություն ձևավորում գրքի նկատմամբ և հիմք դնում բազմակողմանի ընթերցանության գործունեությանը։ Թե’ ուսուցչի, թե’ գրադարանավարի աշխատանքի որակը բարելավելու համար գրադարանը ձեռնարկում է հետաքրքիր ծրագրեր՝ ինչպիսիք են խաղերը, նկարչության մրցույթները, ավարտական տարբեր դասարանների համար բովանդակալից ժամանցը, հեքիաթասաց մորաքրոջ կերպարը, հիշարժան տարեթվերին համապատասխան սցենարները, տարաբնույթ միջոցառումները և այլն։

Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի տարրական դասարանների դասվարների հետ՝ մեթոդմիավորման նախագահ Կ. Մկրտչյանի գլխավորությամբ, ովքեր մեր բանիմաց և փորձառու գրադարանավարների հետ համատեղ կազմեցին արտադասարանական ընթերցանության նորացված և բովանդակալից ցանկեր։

Հանդիպումն անցավ արդյունավետ և հաճելի մթնոլորտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով