Երկուշաբթի, 17 Հունիսի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ-84

Այսօր հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է։

Ձեզ ենք ներկայացնում Պերճ Զեյթունցյանի ստեղծագործություններից քաղվածքներ՝

  • — Ես չեմ ուզում մեռնել… Ինձ ստիպեցին…

Միայն այժմ ամեն մարդ հասկացավ։ Յուրաքանչյուր տասից մեկը պիտի մեռներ, տասներորդը, քսաներորդը, երեսուներորդը… Իսկ ընդամենը յոթանասուն հոգի էին։ Ուրեմն, յոթ հոգի պետք է մեռնեին…Տասը, քսանը, երեսունը…

«Յուրաքանչյուր տասից մեկը»

  • Եթե հանկարծ ականջիս շշնջաս…Ու եթե հանկարծ քո բառը ծնվի…Չթաքցնես…Անպայման կասես…Թող դա լինի ամենասովորական բառը…Բայց կլինի ամենալավագույնը իմ լսածներից…Ամենաանծանոթը…Ուզում ես…Շատ էիր ուզում…Մի րոպե լռենք…Գուցե իսկապես ամեն ինչ հասկանանք…[1]

«Ամենատխուր մարդը»

  • Ստրաուդը գիտեր,որ սա էր իր վերջը։ Հենց այն օրվանից, երբ կյանքում առաջին անգամ զգաց, որ սիրում է։ Երբ հասկացավ, որ ընդհանրապես ինչ-որ մի տեղ նաև երջանկություն կա։ Ախր ի՞նչ գործ ուներ երջանկության հետ։ Երջանկություն…Ինչ տարօրինակ բառ է…

«Ամենատխուր մարդը»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով