Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՊԻՏԻ՛ ՀԻՇԵՆՔ՝ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ…

Հունվարի 29-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Պիտի՛ հիշենք՝ ապրելու համար» խորագիրը կրող միջոցառում։Միջոցառումը նվիրված էր 44- օրյա պատերազմին մասնակցած, հայրենիքի համար հերոսաբար նահատակված բոլոր քաջորդիներին և վայոցձորյան մերօրյա հերոսներին։Միջոցառման մասնակիցները լավատեսորեն հավատ ներշնչեցին ներկաներին, որ Պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած՝ Հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած և ապրեցնի հային։Վերջում հնչած դհոլի հնչյունները ներկա զինվորականներին ստիպեցին խոստանալ, որ հայ մանուկի նվագարանը երբեք չի լռելու…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով