Չորեքշաբթի, 17 Ապրիլի, 2024
Հետաքրքիր է իմանալՄեջբերումներ գրքերից

ՊՈՒՇԿԻՆԻ ՆԱՄԱԿԸ ՆԱՏԱԼԻԱ ԳՈՆՉԱՐՈՎԱՅԻՆ


Մոսկվա, մարտ 1830
«Այսօր տարեդարձն է այն օրվա, երբ առաջին անգամ տեսա Ձեզ այդ օրը… իմ կյանքում…
Որքան շատ եմ մտորում, ավելի եմ համոզվում, որ իմ գոյությունն անհնար է առանց Ձեզ՝ ես ստեղծված եմ Ձեզ սիրելու և ամենուր միայն Ձեզ հետ լինելու համար։ Մնացածը միայն անհեթեթություն ու խենթություն է։ Երբ հեռու եմ լինում Ձեզնից, ինձ հետամտում է կորուստը երջանկության, որով դեռ չէի զորել հագենալ։ Վաղ թե ուշ ես ստիպված կլինեմ ամեն ինչ թողնել ու ընկնել Ձեր ոտքերը։ Այն միտքը, որ երբևէ մի պստիկ հող կունենամ…-ում, անչափ ոգևորում է ինձ ու փարատում է թախիծս։ Այնտեղ հնարավորություն կունենամ թափառել Ձեր տան շուրջը, հանդիպել, հետամուտ լինել Ձեզ…»
Մեջբերումը՝ «Համաշխարհային սիրերգության նամականի» գրքից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով