ՋՈԱՆ ՌՈՈՒԼԻՆԳ
Կյանքը փորձում էր նրան ծնկի բերել, բայց նրա երևակայության սահմանները նրան թևեր տվեցին:
Այսօր յուրաքանչյուր րոպե աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր մարդիկ սկսում են կարդալ ժամանակի ամենահայտնի գրքաշարերից մեկը՝ «Հարրի Փոթերը»: Փոթերի հրաշքներով լի աշխարհի մասին մարդկանց իր յուրահատուկ ձևով պատմել է բրիտանացի հեղինակ Ջոան Ռոուլինգը, որը ծնվել է 1965թ.-ի հուլիսի 31-ին: Բայց նա միակ հոբելյարը չէ այդ օրը. հեղինակը իր ծննդյան օրը կիսում է աշխարհահռչակ կախարդի, իր ստեղծած կերպարի՝ Հարրի Փոթերի հետ։