Առանց կարգի ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ admin 22.03.202323.03.2023 0 Comments Կռիվ տայի անդադար Ու փրփրեի ջրի պես: Թափառեի քարե-քար, Քար փշրեի ջրի պես: Լվանայի քեզ, աշխարհ, Ու մաքրեի ջրի պես: Քչքչայի սարն ի վար, Մարգ ջրեի ջրի պես: Միայն ջրելու համար Վիզ ծռեի ջրի պես: Շողեր, շողեր հագնեի, Ցող ցրեի ջրի պես: Թող գեթ մի օր ապրեի, Բայց ապրեի ջրի պես: Համո Սահյան