Երկուշաբթի, 4 Մարտի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՍԱՅԱԹ ՆՈՎԱ

Այսօր Սայաթ Նովայի ծննդյան օրն է։

Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է՝ բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, վեհ ու վսեմ՝ որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամ։

Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց։

Հովհաննես Թումանյանի

Երբ խարույկ են վառում, որոշ ժամանակից հետո բոցը հանգչում է, վառվող ածխափայտերը ծածկվում են մոխրի բարակ շերտով, և խարույկի կենտրոնում՝ ինչ-որ տեղ, աննշմարելի կերպով հուրհրում է բոցը, որն ասես վազվզում է ածխափայտերի վրայով, թռչկոտում։ Դա շատ թեթև բոց է, նրա գույնն էլ մի տեսակ արտասովոր է, թեթև։ Այդպիսի բոցով է վառվում Սայաթ-Նովայի պոեզիան։

Համո Սահյան

Ձնի տակեն նոր դուս եկած արիվ (արև) դիպած սմբուլի պես պայծառ ու մաքուր է Սայաթ-Նովեն։

Գ. Ախվերդյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով