Երկուշաբթի, 4 Մարտի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Այսօր հայ մեծանուն գրող Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորիմաստ մեջբերումներ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններից՝

  • Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին։
  • Տեսնես բառերը թոշակի չե՞ն գնում։ Չե՞ն մաշվում, երբ գործածվում են ամեն օր։ Նույն բառերը։ Նույն։ Նույն։
  • Սեր չկա։ Սերը հորինել են գրողները, ձեր այդ Տերյանը, Եսենինը ,Սայաթ-Նովան։ Հիմա կա միայն ցանկություն՝ այսինչ բանն ունենալու․ մագնիտոֆոն, ջինս, այսինչ աղջկան։
  • Մենք հենվում ենք միայն մեր փորձի, մեր ապրած կյանքի վրա, ջահելների փորձը կարծես մեր համար նշանակություն չունի։
  • Երկուսը կարող են նայել նույն բանին և տեսնել տարբեր բաներ։
  • Բարությունն անպաշտպան է, բարությունը բռունցքներ չպիտի ունենա։ Ուրիշի բարությունը կարող է ծիծաղելի թվալ, եթե ինքդ․․․բարի չես․․․
  • Մենք սխալներ ենք անում, և նրանք կրիայի պես, թաքնվում են իրենց պատյանի մեջ։ Քերականական սխալները, խնդրի մեջ թույլ տված սխալը հեշտ է տեսնել և ուղղել կարմիր թանաքով։ Իսկ բնավորությա՞ն սխալը, որտե՞ղ դնել վերջակետ, որտե՞ղ՝ հարցական։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով