Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
Հետաքրքիր է իմանալ

ԳՐԱԴԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է

Վայոց ձորի մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Ա. Ավագյանի գլխավորությամբ, մասնակցեցին «Մաշտոց» հրատարակչական հիմնադրամի կողմից կազմակերպված թարգմանչական հավաքին։

Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ ժամանակակից գրող Սյունե Սևադայի «Աղի թեյ» գրքի քննարկումը։ Գրադարանավարները նաև հանդիպում ունեցան «Մաշտոց» հրատարակչական հիմնադրամի անգլերեն խմբի ղեկավար, խմբագիր, վերիֆիկանտ Սևակ Ղազարյանի և «Թարգմանչական արվեստ» թեմայով բանախոս, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Գիլանցի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով