Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ

Վայոց ձորի մարզային գրադարան էին այցելել Եղեգնաձոր քաղաքի N 1 մանկապարտեզ /Exegnadzori N 1 mankapartez/ -ի կրտսեր խմբի սաները` դաստիարակների և տնօրեն` Ա. Մխիթարյանի ուղեկցությամբ։ Փոքրիկները մեծ սիրով լսեցին «Գազարագույն զատիկի կորած կետիկները» հեքիաթը, փորձեցին գունավորել անգույն զատիկներին` հաղորդելով նոր շունչ։ Օգնեցին զատիկին գեղեցիկ հագուստ ունենալ, իսկ պայծառ արևը իր վառ շողերով ու ջերմությամբ ողջունեց նրանց գեղեցիկ արարաքը։ Փոքրիկներն այնքան տպավորված էին, որ ուզում էին ողջ օրն անցկացնել գրադարանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով