Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
«Վայոց ձոր» գրական ակումբ

ԳՐԱԿԱՆ ԽՄԲԱԿԻ ԿՐՏՍԵՐ ԽՈՒՄԲ

«Վայոց ձոր» գրական խմբակի հերթական դասն էր` կրտսեր խմբի երեխաների հետ։ Այս անգամ դասն անցավ հրաշալի ու բացօթյա այգում` պարգևելով մասնակիցներին անասելի ուրախություն։ Երեխաները մեծ ոգևորությամբ պատրաստեցին իրենց գրքաշատ անկյունը, որն անվանակոչեցին «Գրքածառ»: Հենց այնտեղ էլ լսեցին ամենագեղեցիկ հեքիաթներից մեկը` «Արքայադուստրը»։ Այնուհետև քննարկեցին ստեղծագործությունը, զվարճալի և ուսուցողական խաղեր խաղացին, նկարեցին, տեքստից դուրս գրեցին մի շարք ուղղագրական բառեր և բարձր տրամադրությամբ հեռացան` անհամբեր սպասելով հաջորդ դասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով