Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ԻՄ ԱՆՈՒՇ ՏԱՎԻՂ

Ջիվանու ու Շերամի, Ավետիք Իսահակյանի ու Հովհաննես Շիրազի, Նիկողայոս Տիգրանյանի ու Արմեն Տիգրանյանի փառաբանված հայրենիքում` Շիրակում է ծնվել և որպես երաժիշտ ձևավորվել Խաչատուր Ավետիսյանը: Կոմպոզիտորի, կատարողի, մանկավարժի իր գործունեությամբ նպաստելով ազգայինի առաջխաղացմանը՝ նա ճանաչվել ու սիրվել է հայրենիքում ու սփյուռքում:

Երաժշտության ասպարեզում Խ.Ավետիսյանի առաջին քայլերը խթանեց մոր նուրբ ու հարազատ երգը: Երգին վիճակվեց ապագա երաժշտի կյանքում կենտրոնական տեղ գրավել՝ դաոնալով նրա ստեղծագործության կարևորագույն ոլորտներից մեկը:Մեծ էր Խ.Ավետիսյան-կատարողի (քանոն) հմայքը Բեռլինում կայացած համաշխարհային փառատոնում (1951): Համընդհանուր բարձր գնահատականը աոաջին մրցանակի ու ոսկե մեդալի տեսք ստացավ: Գրեթե քառասուն երկրներից ժամանած ժողովրդական գործիքներ նվազող երաժիշտների մրցույթում Խ.Ավետիսյանը ճանաչվեց լավագույնը:Խ.Ավետիսյան-երաժիշտը Շիրակի հարուստ ու բազմերանգ ժողովրդական ու ժողովրդա-պրոֆեսիոնալ երաժշտության միջավայրի ծնունդ Է: Այդ կենարար ակունքներով Է պայմանավորված նրա ստեղծագործություններում իշխող հուզական, հագեցած մեղեդայնությունը, որը հիանալի ձուլվում Է խոսքի հետ և գեղարվեստական նոր որակ հաղորդում դրան:

Իր արվեստի քնարական ուղղվածությամբ, ստեղծագործության մեջ տեղ գրավող հայրենասիրական թեմայով կոմպոզիտորը որոշակիորեն կապված է իր սիրած բանաստեղծների՝ Գ.Սարյանի, Ս.Կապուտիկյանի, Լ.Դուրյանի, Գ.Բանդուրյանի ստեղծագործություններին, որոնք հարազատ են իր խառնվածքին, մտահղացումներին:

Խ.Ավետիսյանի ուշադրության կենտրոնում մշտապես վոկալ մեղեդին է, որը մարմնավորում է հիմնական կերպար-գաղափարը, կերպար-հույսը՝ մտորումն ու կսկիծը, կարոտն ու տենչը, հավատն ու բերկրանքը: Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիներն ունեն ավանդույթներով հարուստ, ընդգծված ազգային նկարագիր: Նրա ստեղծած մեղեդիներին հատուկ է շարադրանքի բնական, երբեմն օժանդակ հնչյուններով համեմված սահուն ընթացքը:Խ.Ավետիսյանի ստեղծագործական հետաքրքրությունները, գեղարվեստական ծանրակշիռ նվաճումները նպաստել են ժամանակակից ազգային երաժշտության զարգացման ուղիների բազմազանությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով