Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի, 2024
Արի գրադարան

ԹԵԺ ԱՄԱՌԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Վայոց ձորի մարզային գրադարանում ընթերցողների համար ամռան ամիսներին իրականացվել է 32 միջոցառում. գրանցվել է 570 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 12616:

Ամռանը գրադարանում գործել է «Վայոց ձոր» գրական խմբակը, որի շրջանակում անցկացվել են տարբեր գրական դասընթացներ՝ ընթերցանության ժամ, գրքի վերլուծություններ, ասմունքի ժամ, խաղը՝ որպես ուսուցման ձև:

Վայոց ձորի մարզային գրադարանը տիկնիկային ներկայացման և «Հեքիաթն է շրջում» ծրագրի շրջանակում այցելել է մարզի նախակրթարաններ և մանկական զարգացման կենտրոններ:

Ամռանը գրադարանում գործել են մի քանի գրքային ցուցահանդեսներ՝ «Ակսել Բակունց-125», «Վալտեր Արամյան-115», «Վահան Թոթովենց-130»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով