Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ

Վայոց ձորի մարզային գրադարանն այսօր իր հյուրընկալ դռներն էր բացել տարվա 10 լավագույն ընթերցողների առջև։

Մարզային գրադարանի մանկական բաժինը լավագույն ընթերցողների հետ անցկացրեց Յանուշի «Ա՜հ, որքան գեղեցիկ է Պանաման» ստեղծագործության քննարկումը, որն, ի դեպ, տարվա ընթացքում ամենաշատ ընթերցված գիրքն է։ Երեխաները մասնակցեցին գրադարանի կողմից կազմակերպված հետաքրքիր խաղին, կիսվեցին իրենց տպավորություններով և, որպես լավագույն ընթերցող, արժանացան «Տարվա աստղ» ⭐ անվանակարգին։

Արի՛ գրադարան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով