Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Արի գրադարանՄիջոցառումներ

ԳՐՔԻ ՀԵՏ, ԳՐՔԻՑ ԱՆԲԱԺԱՆ…

Վայոց ձորի մարզային գրադարանում ավարտվեց Գրքի տոնին նվիրված մեկ շաբաթյա միջոցառումների շարքը: Այս օրերի ընթացքում հյուրընկալել ենք մարզի տարբեր դպրոցների տարբեր տարիքային խմբերի ընթերցողների՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 4-րդ դասարանցիները՝ դասվար՝ Մ. Հովհաննիսյան,Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 2 զուգահեռ 5-րդ դասարանի աշակերտները՝ մայրենիի ուսուցչուհի՝ Շ. Ավետիսյան, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասվար՝ Շ. Պողոսյան, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ՝ Կ. Մովսիսյան, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ՝ Ռ. Կարապետյան, Գետափի միջնակարգ դպրոցի 6_րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ՝ Լ. Հայրապետյան, մայրենիի ուսուցչուհի Մ. Մարտիրոսյան, Արփիի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիներին՝ դասվար՝ Մ. Բայաթյան, Աղնջաձորի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ դասվար՝ Ն. Հարությունյան, Արտաբույնքի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները՝ դասվար՝ Կ. Վարդանյան, որոնց համար անցկացվել են թումանյանական ընթերցումներ, թումանյանական գիտելիքները ամրապնդող տեսանյութերի դիտում, հետաքրքիր խաղ-մրցույթներ, խաչբառի լուծում: Հաղթողները մարզային գրադարանի կողմից որպես նվեր ստացել են գրքեր: Անցկացվել են փոքրիկ բեմականացումներ աշակերտների մասնակցությամբ (<<Ճամփորդները>>, <<Շունն ու կատուն>>), հետաքրքիր ու բովանդակալից բաց դասեր: Միջոցառումներն ուղեկցվել են գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով