Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
«Վայոց ձոր» գրական ակումբ

ԽՄԲԱԿԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ

Այսօր «Վայոց ձոր» գրական խմբակի ավագ խմբի հերթական դասն էր, որն ունեցավ հետաքրքիր և յուրօրինակ մուտք՝ արժևորելով և կարևորելով գրքի դերը։

Դասի ընթացքում մասնակիցները ընթերցեցին և քննարկեցին Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» հրաշալի ստեղծագործությունը, բեմադրեցին պատմվածքից մի փոքրիկ հատված՝ այն ավելի տպավորիչ դարձնելու համար։

Գրքի քննարկումն անցավ ուսուցողական խաղերով համեմված։

Մասնակիցներից յուրաքանչյուրը թղթին հանձնեց իր գաղափարը. լավագույն գաղափարը հաղթեց և իրականացվելու է հաջորդ խմբակի դասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով