Երկուշաբթի, 6 Մայիսի, 2024
«Վայոց ձոր» գրական ակումբ

ԽԱՂԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՄՆԱՁև

«Վայոց ձոր» գրական խմբակի հերթական գեղեցիկ ու բովանդակալից դասն էր։ Այս անգամ խաղն ընտրվել էր որպես ուսումնաձև։ Մեր խմբակի մասնակիցները գրքազամբյուղով պետք է մոտենային գրապահարանին և ընտրեին եռալեզու գրքեր, ում գրքերն ավելի շատ լինեին՝ նա էլ լինելու էր մրցույթի հաղթող։

Մեր մրցանակակիրներին այս անգամ 2-ն էին՝ Արևիկն ու Մարին, ովքեր պարգևատրվեցին գրքերով։ Այնուհետև մասնակիցները պատվով կատարեցին իրենց հանձնարարված մյուս առաջադրանքը՝ հորինել հանելուկ գրքի մասին։?

Մեզ մոտ և’ ուրախ է, և’ հաճելի, և’ հարմարավետ։

Դո՛ւ էլ միացիր մեզ:

Արի՛ գրադարան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով