Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի, 2024
Միջոցառումներ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ. ԱՐՄԵՆ ՓԱՇԱՅԱՆ

Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ սպասված հանդիպում՝ «Առանց քեզ» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ Արմեն Փաշայանի հետ։

Մասնագիտությամբ քիմիկոս, բայց հոգով պոետը գրել է սիրո, մարդկանց ու ընկերության, հայրենիքի ու նրանից ստացած հոգևոր ազդակների մասին։

Այս հանդիպումը ինքնատիպ էր նրանով, որ գրադարանը պատիվ ունեցավ հյուրընկալելու նաև գրքի խմբագիր, գրականագետ, այվազյանագետ, լրագրող, բանասիրական գիտությունների դոցենտ, ԱՄՆ հայ գրողների միության անդամ, Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամ Անի Փաշայանին, հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանին։

Հովհաննես Այվազյանը գրադարանին նվիրեց արժեքավոր գրքեր և հանրագիտարաններ, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեծանուն մտավորականին:

Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։ Իրենց երաժշտական կատարումներով միջոցառմանը առանձնակի հմայք հաղորդեցին «Արմենիան» երգչախմբի սաները՝ գեղ. ղեկավար Մ.Սիմոնյանի ղեկավարությամբ։

Պարային հրաշալի համարով հանդես եկան «Արմատ» պարային համույթի գեղեցկուհի պարուհիներ Անին և Սոֆյան՝ գեղ. ղեկավար’ Օֆելյա Թադևոսյան:

Երաժշտական հրաշալի կատարումներով իր խոսքն ամփոփեց Արմեն Փաշայանը՝ Անի Փաշայանի դաշնամուրային նվագակցությամբ:

Մարզային գրադարանի գրադարանավարների և միջոցառման մասնակից մեր լավագույն ընթերցողներ’ Էրիկի, Համլետի, Անգելինայի և Սոֆյայի հրաշալի ընթերցումներով բացահայտվեցին Արմեն Փաշայանի ստեղծագործությունների բովանդակությունն ու գրողի էությունը:

Շնորհակալություն միջոցառման բոլոր ներկաներին և մասնակիցներին հրաշալի և բովանդակալից օրվա համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով