Ուրբաթ, 3 Մայիսի, 2024
Միջոցառումներ

ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

#գրքի_շնորհանդես

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ ժամանակակից գրող Լիլիթ Նազարյանի «Նոր աշխարհ» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի՝ Լիլիթ Նազարյանի և խմբագրի՝ Անի Փաշայանի հաճելի ներկայությամբ։ Շնորհանդեսի ընթացքում ընթերցվեցին գրքից հատվածներ, ծավալվեց հետաքրքիր քննարկում, ներկաները դիտեցին հեղինակի մասին պատմող և գիրքը ներկայացնող փոքրիկ տեսանյութ։

«Նոր աշխարհ» ժողովածուն կարծես սթափության կոչ լինի՝ ուղղված մարդկությանը, նոր սերնդին և հասարակությանը։ Այս գիրքն օգնում է սիրել, երազել ու հավատալ, որ երազանքները մի օր անպայման կիրականանան, որ աշխարհը մի օր ավելի լավն ու ավելի բարի կդառնա, որ մարդիկ կհասնեն ԵՍ-ի այն կետին, որը կապում է մարդուն Տիեզերքի ու Արարչի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով