Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024
Միջոցառումներ

ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻ

#ԵվրոպականժառանգությանօրերըՀայաստանում միջոցառման շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանի մանկական բաժնում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական ցերեկույթ` «Հեքիաթների երթուղի» խորագրի ներքո։ Միջոցառման մասնակիցները Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի 2-րդ դասարանի աշակերտներն էին`դասվար Ա. Համբարձումյան։

Երեխաները «Գրքատար» մեքենայի ուղեկցությամբ ճանապարհորդեցին մի շարք երկրներում։ Լուսացույցները նրանց օգնեցին կանգ առնել տարբեր երկրներում, մի փոքր ծանոթանալ այդ երկրների մշակույթին, լսել հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով հեքիաթներ, իսկ վերջում՝ ընտրել, թե հեքիաթներից , որն էր լավագույնը։ Միջոցառման մասնակիցները ակտիվ կարողացան պատասխանել իրենց ուղղված բոլոր հարցերին, հանդես եկան զարմանալի, հետաքրքիր և սպառիչ պատասխաններով։ Մենք կարողացանք բացահայտել հեքիաթների կարևորությունն ու արժեքը թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կյանքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով