ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ. ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ
Այսօր մարզային գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշական ցերեկույթ՝ «Ֆրանկոֆոն երկրների հայտնի հայերը» խորագրով ։ Գրադարանի սպասարկման բաժինը իր ակտիվ ընթերցողների հետ միասին անդրադարձավ այն հայտնի հայերին, ովքեր իրենց ստեղծագործական կյանքով մեծ նշանակություն են ունեցել ֆրանկոֆոն երկրների մշակույթում և համաշխարհային գրականության մեջ։ Երաժշտական գեղեցիկ կատարումներով միջոցառումը դարձավ ավելի գունեղ ։ Շնորհակալություն մեր ակտիվ ընթերցողներ Գոհարին, Անահիտին, Էլենին, Անիին և Տաթևին՝ մշտապես գրադարանի կողքին լինելու համար: