ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԲԱՑՈՒՄ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր Ազգային գրադարանային շաբաթվա բացումն էր։ Վայոց ձորի մարզային գրադարանը հյուրընկալել էր մի շարք համայնքային և դպրոցական գրադարանավարների։Նպատակը՝ գրադարանի գործունեությանը և նորարարություններին ծանոթացնելն էր, համայնքային գրադարանների խնդիրների բացահայտումն ու հնարավոր լուծումներ առաջարկելը։ Գրադարանավարները նաև շրջայց կատարեցին գրադարանում, բոլոր բաժինների կողմից ստացան մեթոդական աջակցություն և իրենց հուզող հարցերի պատասխանները, դիտեցին գրադարանի առօրյայի մասին պատմող տեսանյութեր, իսկ վերջում մեծ բավականություն ստանալով արդեն հայտնի դարձած և բոլորի կողմից սիրված տիկնիկային ներկայացումից՝ մեծ տպավորություններով հեռացան։