Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Օ՚ ՀԵՆՐԻ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Սյունիք զարգացում» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Օ՚ Հենրիի «Ամերիկյան պատմություններ» գրքի վայոցձորցի թարգմանիչների կողմից կատարված հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Դ. Սարգսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դ. Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք և մշակութային գործիչներ։ Խոսքով հանդես եկած արքեպիսկոպոս Մկրտչյանը, փոխմարզպետը, մարզային գրադարանի տնօրեն Ա. Ավագյանը, գրող, գրականագետ, գրքի խմբագիր Հ. Չարխչյանը շնորհավորեցին «Մաշտոց» հրատարակչության հիմնադրումը և նրանց անդրանիկ գրքի ծնունդը՝ մաղթելով նորանոր արարումներ և ստեղծագործ մտքի անընդհատականություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով