Ուրբաթ, 3 Մայիսի, 2024
Միջոցառումներ

ՀԱՅՈՑ ՏԱՆ ՄԵԾԵՐԸ

#Ազգային_գրադարանային_շաբաթ_2024

#գրադարանը_նորարարության_հարթակ

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Հայոց տան մեծերը» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված #տարվա_հոբելյարներ Մեծն երգահան Կոմիտասին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, մեծանուն բանաստեղծ Համո Սահյանին, մասիսապաշտ Հովհաննես Շիրազին, հայ պոեզիայի «անլռելի զանգակատուն» Պարույր Սևակին, հայոց բանաստեղծամայր Սիլվա Կապուտիկյանին։

Հենց նրանք էին, որ մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեցին և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը։

Միջոցառման մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի մի խումբ աշակերտներ, ովքեր կերպավորելով հայոց մեծերին՝ գեղարվեստորեն ներկայացրին նրանց կյանքն ու անցած ուղին։ Միջոցառումն ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական ու պարային կատարումներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով