Ուրբաթ, 3 Մայիսի, 2024
Միջոցառումներ

ԱԳՇ-Ի ԱՄՓՈՓՈՒՄ

#Ազգային_գրադարանային_շաբաթ_2024

#Գրադարանը_նորարարության_հարթակ

ԱԳՇ-2024-ի ամփոփումը տեղի ունեցավ «Ջերմուկի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի գրադարանում:

Վայոց ձորի մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Ա. Ավագյանի գլխավորությամբ, այցելեցին Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան։

Առաջին անգամ չէ, որ մարզային գրադարանի աշխատակիցները հիանում են Ջերմուկի գրադարանով, այնտեղ ստեղծված նորարար անկյուններով և սպասարկման բարձր մակարդակով:

Գնահատելի է, որ գրադարանը պարբերաբար համալրվում է ըստ պահանջարկի և գրեթե բոլոր նոր լույս տեսած գրքերը զարդարում են գրադարանի ընթերցասրահը:

Ընթերցողների եռուզեռը նույնպես զարմացրեց և հիացրեց մարզային գրադարանի աշխատակիցներին, ովքեր մեծ սիրով օգնության հասան ընկեր Հասմիկին:

Շնորհակալություն Ջերմուկի գրադարանի տնօրեն Գ. Թադևոսյանին և գրադարանավար Հ. Սահակյանին ջերմ ընդունելության և այն ջանքերի համար, որոնք նրանք ներդնում են համայնքային գրադարանը ժամանակակից գրադարանի մոդելին համապատասխանեցնելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով