Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մարզային գրադարանն այսօր իր հյուրընկալ դռներն էր բացել Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների առջև՝ դասվար՝ Տ. Սարգսյան։

Աշակերտները հանդես եկան հայոց պատմությանը նվիրված փոքրիկ բաց դասով, գեղեցիկ բեմադրություններով, որոնք նվիրված էին հայոց հզոր արքաներին և նրանց գործունեությանը։ Այնուհետև դիտեցին գրադարանի կողմից պատրաստված «Եվ հավատում եմ, որ կգա մի օր, հայը կլինի բոլորից հզոր» խորագրով տեսանյութ, շրջայց կատարեցին գրադարանում և դարձան ընթերցողներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով