Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
Յուրաքանչյուրին իր հեքիաթըՏիկնիկային ներկայացում

ՀԵՔԻԱԹՆ Է ՇՐՋՈՒՄ

Վայոց ձորի մարզային գրադարանը տիկնիկային ներկայացմամբ և «Հեքիաթն է շրջում» ծրագրի շրջանակներում այցելել էր Ագարակաձորի համայնքային մանկապարտեզ։

Մեր հեքիաթասաց մորաքույրը երեխաներին պատմեց ամենաբարի, ամենաքնքուշ, ամենագեղեցիկ հեքիաթներից մեկը` «Կախարդական ձեռքը»։ Նրանք մեծ ուրախությամբ լսեցին հեքիաթն ու իրենց զարմանահրաշ ձեռքերով խոստացան միշտ բարի գործեր անել, այնուհետև դիտեցին շատերի կողմից անչափ սիրված «Անբան Հուռին» տիկնիկային ներկայացումը։

Երեխաների անասելի ուրախությունն ու բերկրանքը երջանկություն պարգևեց նաև մեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով