Ուրբաթ, 3 Մայիսի, 2024
Յուրաքանչյուրին իր հեքիաթը

ՀԵՔԻԱԹՆ Է ՇՐՋՈՒՄ

«Հեքիաթն է շրջում» խորագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանը ուղևորվեց թեմապատկան «Սիրանույշ» ճամբար՝ ուր բնակություն են հաստատել Արցախից բռնի տեղահանված հայերը։ Մեր հեքիաթասաց մորաքույրը ներկաներին պատմեց «Խաղաղության ասպետը» հեքիաթը՝ բոլորին մաղթելով խաղաղություն։

Գրադարանի աշխատակիցները հանդես եկան Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» տիկնիկային ներկայացմամբ՝ ժպիտ և ուրախություն պարգևելով ներկաներին։ Այնուհետև երեխաները մեծ սիրով դարձան «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շահառուներ, իսկ մարզային գրադարանը պարտավորվեց հաճախակի գրքեր տանել նրանց։ Նրանք էլ իրենց հերթին խոստացան շատ կարդալ և դառնալ ավելի բանիմաց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով