ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Արի ճանաչենք մեդիան» խորագիրը կրող մեդիագրագիտության դասը՝ Վայոց ձորի տարածաղրջանային պետական քոլեջի, «իրավագիտություն» մասնագիտության ֆակուլտետի ուսանողների հետ։
- Դասընթացի ընթացքում քննարկումներն օգնեցին հասկանալ
- Ինչպես տարբերել կեղծ տեղեկատվությունն իրականից,
- Ինչպես օգտվել միջազգային լրահոսից, կարդալ, տեղեկանալ, բայց չտարածել եւ մոլորության մեջ չգցել ուրիշներին՝ անհայտ ծագում ունեցող կայքերի տարածած ինֆորմացիայով,
- Ի՞նչ անել կիբերվտանգներից հնարավորինս խուսափելու համար։
Գիտելիքներն ավելի ամրանդվեցին «Ցանցառ» ինտերակտիվ կրթական խաղի միջոցով, որի նպատակն է համակարգչի և ինտերնետի օգտատերերին տեղեկացնել կիբեր տիրույթի վտանգների մասին և սովորեցնել պաշտպանվել` ներկայացնելով անվտանգության առկա հնարավորություններն ու գործիքները:
Պետք է հստակ գիտակցել, որ մեդիան հզոր զենք է, երկրի հայելին է, եւ պետք է ծայրահեղ զգույշ լինել ցանկացած ինֆորմացիա տարածելիս։