Ուրբաթ, 18 Հոկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՄԵՐ ԵՐԳ-ԵՐԳՈՑ ԿՈՄԻՏԱՍԸ

«Արարատի պես պարզ, անսեթևեթ վեհանիստ է, իր ոգեղեն անդաստանի մեջ նա սլանում է երկինք։ Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել, ոգուց է փթթել, հույզերից ` ծաղկազարդվել։ Միայն նա է առասպելի չափ մեծ ու հավերժական։ Նա իր ճակատին հնչյունահունց թագ ունի։ Նա է, որ խորհրդանշում է հայ հոգին, ինչպես Արարատը` հայ բնաշխարհը։ Կոմիտաս…

Ց. Բրուտյան

«Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»:

Պարույր Սևակ

Ներկայացնում են Վայոց ձորի մարզային գրադարանի գրադարանավարները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով