Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերինՄեջբերումներ գրքերից

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐԸ

«Կարճուկ, շա՜տ կարճուկ մարդը մը։ Քառակուսի։ Կատարելապես քառակուսի դեմքով մը, որուն ճակատը թուշին կմիանա ուղիղ, բացարձակապես ուղիղ գծով մը։ Քիչ մը պեխ, աղտոտ հագուստներ, պզտիկ շուն մը ետևեն, ու ահա նույն ինքն է պարոն Զաքեոս։

Զինքը ճանչցա պալքանյան պետության մը քաղքին, մեղա՜, մայրաքաղաքին մեջ։

Երբ իրեն հետ տեսնվելու պատիվն ունեցա, արդեն խմբագրության սկսած էր և իր թերթին, «Համերաշխություն»-ի, երկրորդ թիվը շարելու վրա էր։ Ա՜խ, այդ գիրերը շարելու գործողությունը․ ի՜նչ տանջանքներ տված էր իրեն։ Հազիվ հաջողված էր գտնալ նախկին դերասան մը, որ լուսանկարչություն կըներ այդ քաղքին մեջ, համոզելու համար զինքը, որ իր կոչումը գրաշար ըլլալու է։ Նախկին դերասանը, որ տասներեք անգամ ըլլալով իր անունը փոխած և Փայլակյան հեղափոխաշունչ անունն առած էր, հավաներ էր իր աջակցությունը նվիրել այդ թերթին, որուն իբր թե նպատակն էր միություն առաջ բերել մեր հեղափոխական կուսակցություններով մեջ»։

Երվանդ Օտյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով