Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Մեջբերումներ գրքերից

ԱՂՈԹՔ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ

«Կեսգիշերային այս լռության մեջ

Նշանդ օրհնյալ` ձեռքիս մատներով

Քեզ եմ կարկառում, ո՜վ ամենատես,

Որ անգիտության խավարով երբեք չես աղոտանում,

Այլ բնակվում ես ու հանգչում ես միշտ

Անմատույց լույսի ջինջ ոլորտներում:

Գոհաբանությամբ աղաչում եմ քեզ`

Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,

Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս ցնորքներից…

մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսության,
Կենացդ փայտով ամրապնդի՛ր ինձ այս տխրաթախիծ անուրջների դեմ, արյամբդ ցողի՛ր իմ կացարանի շուրջն ամբողջությամբ, կողիդ կենարար սուրբ կաթիլներով
Սրսկի՛ր ճամփան իմ ելումուտ, քառաթևդ թող լինի մշտապես երդիս պահապան, վեր հառած աչքիս տեսության հանդեպ թող որ պատկերվի խորհուրդը միայն Ամենափրկիչ տառապանքներիդ,
Չարչարանքների Քո գործիքը թող սեմիս ճակատին դրոշմվի ամուր, հավատքը հույսիս՝ կախվի հանապազ ծառիցդ օրհնության: Սանձի՛ր սրանցով, տե՛ր, հոգեսպանին.
Թող որ մուտք գործի պաշտպանը լույսի ինձ մոտ
անխափան. Թեթևացրո՛ւ բեռը պարտքերիս՝
Անլուր ցավերիս ծանրությամբ հանդերձ:
Եվ ահա մահճում, ամփոփված մտքիս լռարանի
մեջ, մտաբերելով պտուղները դառն հուսահատության՝
խոստովանում եմ ամենագետիդ անօրեն ու չար գործերս բոլոր: ԱՄԵՆ»։

Գրիգոր Նարեկացի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով