Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
Միջոցառումներ

ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ

Վայոց ձորի մարզային գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ «Համբույրներ կուգան հովեն ու ծովեն» խորագրով պոեզիայի ժամ՝ նվիրված արևմտահայ գրողների միամսյակին։

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը, ով ներկայացրեց արևմտահայ գրողների ստեղծագործությունների առանձնահատկությունները , իսկ գրադարանի լավագույն ընթերցողները եւ գրադարանավարները սիրով ընթերցեցին Դանիել Վարուժանի, Միսաք Մեծարենցի, Պետրոս Դուրյանի, Վահան Թեքեյանի, Հերանուշ Արշակյանի լավագույն բանաստեղծություններից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով