Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի, 2024
Առաջարկում ենք կարդալ

ՊՈՒԿ ՏԻՊՈՒԿ

Անտառի բնակիչներ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։

Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ոզնի է։ Նա միշտ ընկնում է անախորժ պատմությունների մեջ։

Տիպուկը խորամանկ ու ինքնահավան, բայց բարի աղվես է։

Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության ու անտառի կյանքի մասին, օգնում փոքրիկներին՝ տարբերել չարն ու բարին, սիրել հարազատներին։

Արջուլինոն մի անգամ թաքուն կոնֆետ է ուտում և ատամը սկսում է ցավել։ Չարուկը որոշում է մի լավ դաս տալ բկլիկ քաղցրակերին, բայց բարեբախտաբար Արջուլինոյի ընկերները ժամանակին օգնության են հասնում։

Նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով