Հինգշաբթի, 2 Մայիսի, 2024
Միջոցառումներ

ՈՒՄ ԴԵՄՔԻՆ ԿԱ ԺՊԻՏ ԲԱՐԻ, ՆԱ ԱՊՐՈՒՄ Է 100 ՏԱՐԻ

#մանկապատանեկան_գրքի_և_երաժշտության_շաբաթ

Վայոց ձորի մարզային գրադարանում Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ «Ում դեմքին կա ժպիտ բարի, նա ապրում է 100 տարի» խորագրով միջոցառում, որի մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի երրորդ դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Սարգսյանի ուղեկցությամբ։

Միջոցառումը նվիրված էր մանկագիր, գրող, հրապարակախոս Գրիգոր Եղիկյանի ծննդյան 100-ամյակին։ Մասնակիցները հանդես եկան Գ. Եղիկյանի մի շարք ստեղծագործություններով, փոքրիկ բեմական ելույթներով, երաժշտական կատարումներով։

Իսկ վերջում՝ իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով երեխաները խաղաղություն մաղթեցին ներկաներին ու համայն աշխարհին։?️

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով