Ուրբաթ, 3 Մայիսի, 2024
Միջոցառումներ

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

#Հանս_Քրիստիան_Անդերսեն_219

«Երիցուկը իր կանաչ ցողունին նստած՝ սովորում էր պայծառ արեգակից ու ամբողջ շրջապատից և մտածում, թե Աստված որքա՜ն լավ է ստեղծել ամեն ինչ:

Անդերսեն

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանը հյուրընկալել էր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներին՝ Ն. Կարապետյանի ուղեկցությամբ։ Մեր հեքիաթասաց մորաքույրը պատմեց դանիացի մեծ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի «Երիցուկը» հրաշալի հեքիաթը։ Երեխաները ակտիվ մասնակցեցին հեքիաթի քննարկմանը, առաջարկեցին տարբեր վերջաբաններ, այս ամենը ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական կատարումներով։

#յուրաքանչյուրին_իր_հեքիաթը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով