Երկուշաբթի, 6 Մայիսի, 2024
Հետաքրքիր է իմանալ

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ

Օրինակներ, թե ինչպես կարող է ընթերցանությունը արմատապես փոխել կյանքը:

Լրագրող, գրող ու բլոգեր Էննի Մյուլերի՝ իսկական գրքամոլի խոստովանությունը, կարդալու օգտակարության մասին:

  • Կգտնեք անհաջողություններից, սթրեսներից ու ձանձրույթիւց փախչելու ամենաանվտանգ միջոցը:
  • Կդառնաք առանց ժամանակային սահմանափակման գլոբալ խոսակցության մաս. գրքերի միջոցով անցյալը կարող է շփվել ձեզ հետ: Դա նաև հնարավորություն է շփվել տարբեր մշակութների, երկրների, սոցիալական դասերի ու խմբերի հետ:
  • Գրքերն օգնում են տեղափոխվել ուրիշ կյանք: Կյանք, որը կպչուն ու նյարդայնացնող չէ: Չկա մեկը, որ գոնե մեկ անգամ չի ցակացել լինել ուրիշ, լինել ուրիշ տեղ, ապրել ուրիշ մի վայրում: Այս ամենը կարելի է գտնել միայն գրքերում:
  • Կսովորենք խոսել գեղեցիկ: Ընթերցանությունը բառապաշարը հարստացնելու ամենահեշտ ձևն է : Այն օգնում է նաև քերականական և ուղղագրական սխալներ չանել:

Շատ բան կիմանաք. եթե նունիսկ կարդում եք ֆանտաստիկ գրքեր, կարող եք տեղեկացված դառնալ նաև պատմության, մշակույթի, մարդկային հարաբերությունների, վախի և հոգեբանության մասին:

  • Կբացահայտեք ձեր իսկ ստեղծագործական սկիզբը: Երբ միտքը լցվում է թարմ նյութերով. տեղեկություններով և ինֆորմացիայով, տեղի է ունենաում ինչ-որ հիանալի բան: Միտքը կսում է արթնանալ թմբիրից; Իրականում ստեղծագործական միտքը կապեր հաստատելու ունակությունն է: Բոլոր այն մարդիկ, որոնց մտքով հիանում ենք, ունեն տեղեկությունների մեծ բազա և թույլ են տալիս, որ նույնիսկ, պոոեզիան ներթափանցի գիտության մեջ: Քիչ կարդացող մարդիկ սկսում են իրերին ու երևույթներին փակցնել պիտակներ, շատ ընթերցող մարդիկ պակում են այդ պիտակները:
  • Ընթերցանությունը կօգնի մտորել, կարեկցել: Երբ ընթերցողն անհանգստանում է ուրիշի փոխարեն, տեսնում է այլ կյանք: Կյանք, որի մասին մինչև այդ չի ենթադրել: Դուք ավելի հետաքրքրասեր, հասկացող և ավելի քիչ «բոլորին դեմ» կլինենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով