Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՌԵՅ ԲՐԵԴԲԸՐԻ-104

Ռեյ Բրեդբըրի` ամերիկացի հեղինակ և սցենարիստ։ Նա աշխատել է բազմաթիվ ժանրերով, ինչպիսիք են ֆենտեզի, գիտաֆանտաստիկան, սարսափ և առեղծվածային գեղարվեստական ժանրերում։ Նա ավելի հայտնի է իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքով։

«Ֆարենհայթ 451»-ը ի սկզբանե կոչվել է «Հրշեջը»։

Գիրքը «Հրշեջը» վերնագրելուց որոշ ժամանակ անց Ռեյ Բրեդբըրին և նրա հրատարակիչները մտածեցին, որ դա շատ ձանձրալի անվանում է։ Կա տարածված լեգենդ, որ նոր անվան փնտրտուքով նրանք զանգահարեցին տեղական հրշեջ կայան և հետաքրքրվեցին, թե որն է թղթի այրման ջերմաստիճանը։ Հրշեջները խնդրեցին Բրեդբերիին մնալ կապի մեջ, այնուհետև այրեցին մի գիրք, չափեցին ջերմաստիճանը և հայտնեցին գրողին արդյունքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով