Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՋԻՎԱՆԻ_175

Մոռանալ անկարելի է, անուշ կյանքս Հայաստանն է,
Բոլոր սրտի ու խոր մտքի հառաչանքս Հայաստանն է։❤️
Աշուղի քնարը բոցկլտում է բարու, գեղեցիկի, առաքինության, մարդասիրության կրակով, բուռն ցասումով ծառանում է վատի, անարդարության և բռնությունների դեմ։
Ջիվանին իրեն և իր նմաններին «Անթև թռչնակ» է համարել, որի պարտականությունն է լինել հարազատ ժողովրդի մեջ, ճշմարիտ խոսքով և հուզաթաթավ երգով, ոգևորել, թույլ չտալ, որ մարի լավ ապագայի հույսը։
Գրադարանում առկա են հետևյալ գրքերը՝
? Ջիվանի «Երգեր», 1988թ., Երևան 528 էջ,
? «Ջիվանու քնարը», 1959թ., Երևան, 795 էջ,
? Վ. Սաղաթելյան «Ջիվանի» պատմվածաշար-վեպ, 2016թ., Երևան, 240 էջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով