Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՆոր գրքեր

ՎԵՐԱԴԱՐՁ ՍՐՃԱՐԱՆ

Իսկ դուք արդեն հասցրե՞լ եք կարդալ Ջոն Պ. Ստրելեքիի «Վերադարձ սրճարան աշխարհի եզրին» գիրքը։ Վայելի՛ր գիրքը՝ սիրելի սուրճի հետ միասին, ինչպես դա անում է մեր գրադարանավար Սոֆյա Ներսիսյանը։ ?«Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին» բեսթելերի հեղինակ Ջոն Ստրելեքիի այս նոր գիրքն այն մասին է, թե ինչպես գտնել սեփական ճանապարհն ու գնալ սեփական ցանկությունների ու երազանքների հետևից։ Մի ժամանակ այս սրճարանը հիմնովին փոխել էր շարքային գրասենյակային աշխատող Ջոնի կյանքը, ու հիմա նա նորից հայտնվում է այդ սրճարանում, հանդիպում վաղեմի ընկերներին ու սովորեցնում հաճախորդներից մեկին՝ Ջեսիկային, թե ինչպես լինել երջանիկ։ Բարության ու անկեղծության հրաշալի մթնոլորտը, այս աշխարհում մեզանից յուրաքանչյուրի ունեցած առաքելության մասին գրավիչ ու ոգեշնչող պատմություններն ու կյանքի նպատակներին առնչվող ամենակարևոր հարցերի պատասխանները հիմնովին կփոխեն իրականության հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքն ու ճանապարհ կհարթեն փոփոխությունների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով