ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Վայոց ձորի մարզային գրադարան էին այցելել Եղեգնաձոր քաղաքի բակային ճամբարի մի խումբ երեխաներ կազմակերպիչ Ֆ. Մարգարյանի ուղեկցությամբ։
Մեր հեքիաթասաց մորաքույրը երեխաներին պատմեց մի շատ գեղեցիկ հեքիաթ` պարուրված բարությամբ և անսահման սիրով։ Այնուհետև նրանք դիտեցին անչափ սիրված «Անբան Հուռին» տիկնիկային ներկայացումը։ Երեխաները բարձր տրամադրությամբ շարունակեցին իրենց մշակութային ժամանցը։