Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ՇՐՋԱՅՑ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին Ազատեկի միջնակարգ դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկների (Կ. Մինասյանի և Ա. Մուրադյանի) և ուսուցիչների ուղեկցությամբ։

Աշակերտները շրջեցին գրադարանում, ծանոթացան բոլոր բաժիններին, դիտեցին գրադարանի առօրյայի մասին պատմող տեսանյութ, իսկ մեր հեքիաթասաց մորաքույրը պատմեց ամենագեղեցիկ առակն աշխարհում, որից հետո միասին խաղացին «Միգուցե հենց դու՞ ես» խորագիրը կրող ուսուցողական խաղը և պարզեցին, թե ո՞վ էր լավագույն մասնակիցը։

Խաղին միացան նաև ուսուցիչներն ու գրադարանավարները։

Մեզ հետ անչափ ուրախ է ու հետաքրքիր։

Դու էլ #արի_գրադարան և դարձի՛ր այս ամենի մասնակիցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով