Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ-180

Հայ ականավոր գրող Հակոբ Պարոնյանի միտքը սուր էր, իսկ հումորը՝ միշտ տեղին։ Նա սովորեցնում էր «սուր հումորով դիպուկ իրականությունը» ներկայացնելու արվեստը։

  • Համբույրներն սիրո քերականության միջնակետերն են:
  • Ամենալավ խոսողը քիչ խոսողն է, իսկ ամենագեշ խոսողը շատ խոսողն է:
  • Գիտուն ըլլալուն ամենեն պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտությունը ճանչնալն է:
  • Դատերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է:
  • Առանց կռվի ամուսնությունն անալի կերակուրի կը նմանեցնեն խոհարարները:
  • Ոհ… ամչնալն ամոթ է այսօր: Վայ անոնց, որ սորված են ամչնալու:
  • Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:
  • Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ… իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք` ապառնի, անոնք խավար են, մենք լույս… անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք` խնձոր…
  • Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ` ապրելու համար կըսիրենք:
  • Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով