«ԱՂԲՅՈՒՐ» ԱՄՍԱԳՐ-140
1883թ. Թիֆլիսում հրապարակախոս և մանկագիր, մանկական գրականության սիրահար Տիգրան Նազարյանը մի խումբ մտավորականների հետ հրապարակել է հայ մանուկների անդրանիկ պատկերազարդ հանդեսը՝ «Աղբյուր» ամսագիրը։
Ինչպես գրել է խմբագիրը. «Հանդեսի նպատակը եղել է հայ սերնդի մեջ զարթնեցնել պատվասիրության զգացմունքները, զարգացնել հայ երեխայի մեջ սեր դեպի շրջապատողները, բարի նախանձ՝ դեպի վսեմը, ազնիվը և ատելությունը՝ դեպի ամեն վնասակարն ու չարը»։