Երկուշաբթի, 4 Մարտի, 2024
Յուրաքանչյուրին իր հեքիաթը

ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հեքիաթի ժամի այսօրվա մեր հյուրերն էին «Ամարաս» մանկական զարգացման կենտրոնի սաները՝ դաստիարակների ուղեկցությամբ։

Երեխաները մեծ ոգեւորությամբ ունկնդրեցին մեր հեքիաթասաց մորաքրոջ պատմած ամանորյա գեղեցիկ հեքիաթը, պարեցին «ձնեմարդուկների» պարը, խաղացին «փոխանցոցի» աշխույժ խաղը, որից հետո գտան իրենց համար նախատեսված անակնկալը։

Փոքրիկները հեռացան բարձր տրամադրությամբ և գրադարան նորից այցելելու մեծ սպասումով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով